|
Written by Ղեկավար
|
|
Sunday, 29 March 2009 00:35 |
There are no translations available.
Բարի գալուստ Այս կայքի միջոցով մենք կփորձենք հաղորդել առավելագույն տեղեկություններ Լինուքս Օպերացիոն Համակարգի տարբեր տարբերակների, ծրագրային ապահովումների և այլ դրույթների մասին։ Կլուսաբանենք Լինուքսի՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և նորությունները։ Այս կայքով մենք ցանկանում ենք հավաքել Լինուքս ՕՀ-ի հայալեզու օգտագործողներին և համատեղ ստեղծել փաստաթղթերի ու հոդվածների շտեմարան, որը կօգնի սկսնակ հայ օգտագործողներին մայրենի լեզվով ստանալ անհրաժեշտ տեղեկությունները։ Նշենք, որ կայքում տեղակայված ցանկացած տեղեկություն պարտադիր պետք է լինի Հայերեն լեզվով և համապատասխանի ԸՀԱ-ին (Ընդհանուր Հասարակական Արտոնագիր - GPL)։ Ուշադրություն՝ կայքին հարկավոր են նորությունների բաժինը թարմացնողներ։ Գրանցվեք և ստեղծեք հոդված, որի բաժինը կլինի «Նորություններ» իսկ կարգը ընտրեք համապատասխան նորությանը։ Շնորհակալություն աջակցության համար։ |