Home Articles Other Ի՞նչ է Լինուքսը

Login Form



News categories

Articles categories

Ի՞նչ է Լինուքսը PDF Print E-mail
Written by Վարդան Գևորգյան   
Tuesday, 21 April 2009 00:00

Tags: գնու | լինուքս | յունիքս

There are no translations available.

 

Առաջին հերթին եկեք հասկանանք թե ի՞նչ է Լինուքս կոչեցիալը։

Երբ մենք աշխատում ենք համակարգչով, մենք օգտագործում ենք տարբեր ծրագրեր՝ մեզ անհրաժեշտ արդյունքը ստանալու համար։ Օրինակ՝ գրասենյակներում հիմնականում օգտագործվում են տեքստային խմբագրիչներ (MS Office Word), էլեկտրոնային աղյուսակներ (MS Office Excel), էլեկտրոնային փոստի ծրագրեր  (MS Outlook express) և այլն։ Այն բոլոր ծրագրերը, որոնք ես նշեցի պարզապես ծրագրեր են, որոնք աշխատում են բոլորիս հայտնի Windows-ի տակ։


Իսկ ի՞նչ է Windows-ը։ Windows-ը դա մի մեծ ծրագիր է, որը կառավարում է ձեր համակարգիչը և ստեղծում է միջավայր այլ ծրագրերը աշխատեցնելու համար։ Իհարկե Windows-ը իրականում մեկ ծրագիր չէ, այն բաղկացած է տարբեր մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է Windows-ի ինչ որ մի հատկության համար։ Այն ունի օգտագործողին հարմար և մատչելի գրաֆիկական միջավայր, որը հնարավորություն է տալիս մկնիկի օգնությամբ կատարել տարբեր գօրծողություններ և աշխատեցնել տարբեր տեսակի ծրագրեր։ Այն ստեղծվել է Microsoft կազմակերպության կողմից։ Այսպիսի ծրագրերը (ծրագրերի խումբը) կոչվում են Օպերացիոն Համակարգեր։

Լինուքսը մի այլ տիպի օպերացիոն համակարգ է, որը ստեղծվել է ոչ Microsoft կազմակերպության կողմից։ Այն ստեղծվել է աշխարհում սփռված տարբեր ծրագրավորողների կողմից։ Լավ, չընկնենք առաջ և սկսենք սկզբից։

 

Յունիքս (UNIX)


Յունիքսը դա օպերացիոն համակարգ է։

Յունիքս համակարգը ստեղծվել է 1960-ական թվականներին Bell Labs-ի աշխատակիցների կողմից, որոնցից էին Կեն Թոմպսոնը, Դենիս Ռիտչին և Դուգլաս ՄակԻլռոն։ 1969թ. Կեն Թոմպսոնը գրեց Յունիքս ՕՀ-ի առաջին տարբերակը, որը Բրայան Կերնիգանը անվանեց UNICS (UNIplexed Information and Computing System), ավելի ուշ այն կրճատվեց և դարձավ UNIX։

Յունիքսի առաջին տարբերակը գրվել է Ասեմբլեր ծրագրավորման լեզվով։ 1969թ-ին Կեն Թոմպսոնը, Դենիս Ռիտչիի օգնությամբ ստեղծեց B ծրագրավորման լեզուն, որը իրենից ներկայացնում էր՝ 1966թ-ին ստեղծված, BCPL լեզվի պարզեցված տարբերակը։ 1972թ-ին դուրս է գալիս Յունիքս ՕՀ-ի երկրորդ տարբերակը, որը ամբողջովին գրաված է լինում B ծրագրավորման լեզվով։ 1969-1973 թվականներին B լեզվի հիման վրա ստեղծվեց նոր լեզու, որը ստացավ C անվանումը։

1973թ-ին դուրս է գալիս Յունիս ՕՀ-ի երրորդ տարբերակը, որում տեղ է գտնում C լեզվի կոմպիլիատորը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 15-ին չորրորդ տարբերակը, որի միջուկը (kernel) ամբողջովին գրված է լինում C լեզվով։

1975թ-ից սկսեցին դուրս գալ Յունիքս ՕՀ էր Bell Labs-ից դուրս։
 

ԳՆՈՒ (GNU - GNU's Not UNIX)


 1983թ. սեպտեմբերի 23-ից Ռիչարդ Ստոլլմենը հայտարարեց ԳՆՈՒ նախագծի մասին, որը Յունիքս-անման ՕՀ-ի ստեղծման փորձ էր, որը կլիներ ամբոջովին ազատ։
ԳՆՈՒ նախագծի առաջին ծրագիրը եղավ Emacs տեքստային խմբագրիչը։ ԳՆՈՒ նախագիծը իր մեջ ներառում է բազմաթիվ ազատ և բաց ծրագրային կոդով ծրագրեր, որոնք աշխատում են տարբեր Յունիքս-անման ՕՀ-ի վրա։

Ռիչարդ Ստոլլմեն

1990թ-ին ԳՆՈՒ նախագծի շրջանակներում արդեն ստեղծվել և թարմացվում էին մի շարք ազատ ծրագրեր, որոնք հանդիսանում էին C լեզվով ծրագրավորելու հիմնական գործիքները՝ Emacs տեքստային խմբագրիչը, C լեզվի gcc կոմպիլիատորը, ծրագրերի ուղղման համար նախատեսված gdb ծրագիրը, հրամանների վերլուծման bash համակարգը, C-ով ծրագրավորելու համար կարևորագույն ֆունկցիաների libc գրադարանը։

Ունենալով այս գործիքները հնարավոր էր գրել ծրագրեր C լեզվով՝ օգտագործելով միայն ազատ ծրագրային կոդով գործիքներ։ Բայց ծրագրավորողները ստիպված էին օգտագործել գոյություն ունեցող որևէ Յունիքս-անման ՕՀ և ենթարկվել այդ ՕՀ-ի խիստ պայմաններին։

Նշեմ, որ Յունիքս-անման ՕՀ-երի սկզբնական ծրագրային կոդը փակ է և հասանելի է միայն այդ համակարգի ստեղծողներին։


Լինուքս (Linux)


 1991թ-ին ֆին ուսանող՝ Լինուս Տոռվալդսին շատ հետաքրքրեց ստեղծել Յունիքս-անման ՕՀ-ին համապատասխան ՕՀ իր համակարգչի համար, որը իրենից ներկայացնում էր Intel 80386։ Որպես հիմք նա ընդունեց MINIX ՕՀ-ը, որը Յունիքսին համապատասխան էր։ MINIX-ը դա ուսումնական նպատակներով ստեղծել էր Էնդրյու Տանենբաումը՝ իր ուսանողներին Յունիքս ՕՀ-ի ճարտարագիտությունը և հնարավորությունները բացատրելու համար։ Նոր ստեղծված ՕՀ-ի միջուկը Լինուսը անվանեց freax, որը այնուհետև վերանվանվեց Linux (Լինուքս)՝ FTP սպասարկիչի ստեղծողի կողմից։

Լինուս Տոռվալդս

Այն ժամանակ համապատասխանել Յունիքս ՕՀ-ին՝ նշանակում էր համապատասխանել POSIX ստանդարտին, որում գրված է, թե ինչպես պետք է իրեն պահի համակարգը այս կամ այն իրավիճակում։

Լինուքսի զարգացման համար կարևոր դեր ունեցավ գլոբալ համակարգչային Usenet ցանցը և Ինտերնետը։ Սկզբնական շրջանում Լինուսը քննարկում էր Լինուքսին վերաբերվող հարցերը այդ ցանցերում։ Շրջադարձային եղավ, ՕՀ-ի միջուկի ծրագրային կոդի հրապարակումը Լինուսի կողմից, որը տարբեր ծրագրավորողների թույլ տվեց ունենալ միջուկի կոդը և կատարել փոփոխություններ, բարելավումներ, սխալների ուղղումներ և այլն։

1994թ-ին թողարկվեց Լինուքս միջուկի 1.0 տարբերակը։ Այս պահին Լինուքս միջուկի վրա աշխատում է ծրագրավորողների մի մեծ խմբակցություն։ Իսկ Լինուս Տոռվալդսը արդեն չի հանդիսանում հիմնական ծրագրավորողը, այլ հետևում է միջուկի կոդի որակին և տալիս իր հավանությունը կատարված գործին։


ԳՆՈՒ և Լինուքս

 

Ինչպես հնարավոր չէ ստեղծել ՕՀ առանց միջուկի, այդպես և միջուկը անօգտակար է առանց գործիքների, որոնք կօգտագործեն միջուկի հնարավորությունները։ ԳՆՈՒ նախագծի շնորհիվ Լինուսը հնարավորություն ստացավ Լինուքսում օգտագործել ազատ ծրագրեր՝ bash, gcc, tar, gzip և այլ արդեն հայտնի ծրագրեր։

Կարևորագույն քայլերից էր այն, որ ունենալով Լինուքս միջուկը և ԳՆՈՒ ծրագրերը՝ հնարավոր էր ստեղծել ազատ ծրագրեր ամբողջովին ազատ միջավայրում։

Բավականին աշխատանքներ տանելուց հետո, Լինուքս միջուկը և ԳՆՈՒ ծրագրերը սկսեցին աշխատել ավելի կայուն։ Բայց այդ ամենը օգտագործելու համար անհրաժեշտ էր բեռնել այն կրիչից։

Երբ առաջացավ պահանջ ունենալ համակարգիչ, որը անընդհատ կաշխատի ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ով, Հելսինկյան և Տեխասյան համալսարանների ծրագրավորողները ստեղծեցին կրիչների հավաքածու, որոնցով հնարավոր էր կոմպիլիացիա արված միջուկը և ծրագրերը գրել համակարգչի հիշողության վրա։ Այս կրիչների հավաքածուն դարձավ այժմյան Լինուքսի թողարկումների առաջին նախադեպը։

Լինուքսի առաջին թողարկումը դա Slackware ՕՀ-ն էր, որը ստեղծել էր Պատրիկ Ֆոլկեռդինգը 1994թ-ին։

Չնայած այն, որ հայտնվեցին ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ի տարբեր թողարկումներ, այնուհանդեպ այն օգտագործվում էր միայն ծրագրավորողների կողմից։ Իսկ եթե ինչ որ մեկին անհրաժեշտ էր լուծել իր խնդիրը, ապա նա սկզբում պետք է զբաղվեր ծրագրավորմամբ, ստեղծեր անհրաժեշտ ծրագիրը և միայն այդքանից հետո օգտագործել այն։ Քանի որ ԳՆՈՒ/Լինուքս ՕՀ-ում օգտագործվող բոլոր ծրագրերը անվճար էին և բաց կոդով, այդ պատճառով նրանք սկսեցին շատանալ և գնալով դառնալ ավելի կայուն։

Որոշ կազմակերպություններ սկսեցին հավաքել ազատ ծրագրերը և ստեղծել թողարկումներ։ Դա շատ բարենպաստ իրավիճակ էր այդպիսի կազմակերպությունների համար, որովհետև բոլոր ծրագրերը ազատ էին և չկար անհրաժեշտություն վճարել դրանց համար։ Վճարվում էին միայն այն ծրագրավորողները, որոնք հավաքում էին այդ ծրագրերը մեկ թողարկման տակ։

Առաջին հաջողակ կազմակերպությունը, որը աշխատեց այս մեխանիզմով դարձավ Red Hat-ը, որը հայտնվեց 1995թ-ին։ Red Hat-ը սկսեց հավաքել այնիպիսի թողարկումներ, որոնք կբավարարեն և՛ գրասենյակի աշխատողին և՛ համակարգերի ղեկավարներին։ Red Hat-ի շնորհիվ Լինուքսի աշխարհում տարածում գտավ RPM փաթեթների ֆորմատը։

Համարյա Red Hat -ի հետ միասին ստեղծվեց Debian նախագիծը։ Debian-ի խնդիրը գրեթե նույնն էր. ստեղծել թողարկում Լինուքս միջուկի վրա և օգտագործել ԳՆՈՒ նախագծի ազատ ծրագրերը։ Բայց Debian-ը ստեղծվել էր մի կարևոր գաղափարախոսությամբ. այն ամենը ինչ գտնվում է Debian-ի օֆիցիալ թողարկման մեջ, պարտադիր պետք է լինի ազատ, բաց ծրագրային կոդով և համապատասխաներ Ազատ Ծրագրային Կոդով Ծրագրերի գաղափարներին։

Debian-ի ստեղծողների խմբակցությունը չունի ոչ մի ֆինանսական օգուտ Debian-ի վաճառքից։ Այն ազատ տարածվում է Ինտերնետի միջոցով։ Իսկ CD և DVD տարբերակների գները հիմնականում չեն գերազանցում կրիչների արժեքը։

1995թ-ից հետո ի հայտ եկան բազմաթիվ Լինուքսի թողարկումներ և՛ կոմերցիոն նպատակներով և՛ ազատ ինտուզիաստների միջոցով։ Ամեն մեկը ունի իր յուրահատկությունները, նպատակային օգտագործողը և փիլիսոփայությունը։

 

Comments (3)
  • Arsen  - thanks

    :) կարդացի շատ դուրս եկավ, լավ գործ եք արել так держать :!:

  • Arsen

    կավելացնեմ որ GNU/Linux-ը ստեղծվել է ծրագրավորողների կողմից ծրագրավորողների համար. ;)

  • Vakharshak  - souper

    apreq shat lav cragir e ays cragir@ shnorhakalutyun hexinaknerin

Only registered users can write comments!
 
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux

Վիդեոների կարգերը

© 2009