Home News Distributions

Login Form



News categories

Articles categories

Distributions
Նոր Ubuntu 9.10 PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Friday, 30 October 2009 14:37
There are no translations available.

Թողարկվել է Ubuntu ՕՀ-ի 9.10 (Karmic Koala) տարբերակը, որը հասանելի է դեսկթոփ, սերվերային, cloud-շրջապատի (UEC և EC2 սպասարկիչների համար) և նեթբուքերի համար։ Զուգահեռ թողարկվել են հետևյալ տարբերակները՝ Kubuntu (KDE 4.3), Xubuntu (XFCE 4.6), Mythbuntu և Ubuntu Studio։

Բարելավվումներից կարևորներն են․
  • Դեսկթոփ․
    • Անցում է կատարվել հետևյալ ծրագրերի՝ Լինուքսի միջուկը՝ 2.6.31, Firefox 3.5, GNOME 2.28, KDE 4.3, XFCE 4.6.1, Apache 2.2, PostgreSQL 8.4, PHP 5.2.10, LTSP 5.1, GCC 4.4.1, glibc 2.10, Python 2.6.3: Բացի դրանից սկսվել են GNOME 3-ին անցնելու աշխատանքները։
    • Ավելացված է ubuntuone.com սպասարկիչի հետ աշխատելու հնարավորություն։ Apache CouchDB-ի հիման վրա իրականացված է օգտագործողի հասցեների գրքի, Tomboy գրառումների և Firefox-ի էջանշանների սինխրոնիզացիան UbuntuOne առցանց շտեմարանի հետ, որտեղ բոլոր օգտագործողները ունեն 2 ԳԲ անվճար տարածություն։
    • Kubuntu-ի հիման վրա ստեղծված է նոր հավաքածու՝ Kubuntu Netbook Edition, որը նախատեսված է փոքր էկրան ունեցող սարքերի համար։
    • Pidgin-ի փոխարեն օգտագործված է Empathy-ն։
    • Intel վիդեոսարքերի համար միացված է UXA (UMA Acceleration Architecture) համակարգը, որը հիմնված է GEM հիշողությունը ղեկավարող համակարգի վրա։
  • Տեղադրումը և փաթեթների ղեկավարումը․
    • Տեղադրման ժամանակ ինքնաբար առաջարկվում է ext4 ֆայլային համակարգը։
    • Թողարկման բաղադրության մեջ ավելացված է նոր համակարգ, որը ղեկավարում է փաթեթները և համակարգի թարմացումը( Ubuntu Software Center
  • Սպասարկիչ․
    • Հասանելի են Ubuntu Enterprise Cloud (UEC) և Amazon EC2 միջավայրերում տեղադրելու պատկերները։
    • Բարելավված է տեղադրման ընթացքը՝ iSCSI-ի օգտագործմամբ։ Այժմ տեղադրման համար անհրաժեշտ չէ օգտագործել iscsi=true հրամանը ։
  • Բեռնում․
    • Օգտագործված է բեռնման GRUB 2 համակարգը։ Այն օգտագործվում է միայն նոր տեղադրված համակարգերի համար։ Այսինքն՝ եթե դուք թարմացնում եք հին տարբերակը , ապա կօգտագործվի GRUB-ի հին տարբերակը։
    • 9.10-ը արդեն օգտագործում է Upstart բեռնման համակարգը։ 10.4 թողարկման համար նախատեսվում է բեռնման ժամանակը քչացնել մինչև 10 վարկյան։
    • Բարելավված է բեռնման պրոցեսի նոր գրաֆիկական ձևավորումը (Ubuntu Splash screen)։ Օգտագործողը հնարավորություն ունի հետևել բեռնման ընթացքին ավելի մանրամասն՝ անցնելով առաջին կոնսոլին։
  • Ապահովություն․
    • Ավելացված է ռեժիմ, որը չի թողնում կորիզի մոդուլների բեռնումը՝ համակարգի բեռնման պրոցեսից հետո։
    • Կատարված են մեծ աշխատանքներ AppArmor համակարգի օգտագործման համար, որը ավելի հասարակ է քան SELinux-ը։
  • Թողարկման ներքին կազմակերպումը․
    • Փաթեթների հավաքման համար օգտագործվել է GCC-ի 4.4 տարբերակը։
 
Ubuntu/Kubuntu 9.10-ի անվճար սկավառակների պատվիրում PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Monday, 26 October 2009 00:00
There are no translations available.

Canonical կազմակերպությունը սկսել է Ubuntu 9.10 ՕՀ-ի սերվերային և դեսկթոփային տարբերակների անվճար սկավառակների պատվերների ընդունումը։ Պատվերները կատարվում են հետևյալ կայքի միջոցով shipit.ubuntu.com։ Սկավառակները տեղ են հասնում 6-ից 10 շաբաթվա ընթացքում։ Kubuntu 9.10 պատվիրելու համար այցելեք shipit.kubuntu.org:

Բացի դրանից Canonical-ը հայտարարել է Ubuntu 9.10-ի դեսկթոփային և սերվերային տարբերակների ազատ բեռման սկիզբը, որը կլինի հոկտեմբերի 29-ից։
 
OpenBSD-ի նոր 4.6 տարբերակ PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Monday, 19 October 2009 10:37
There are no translations available.

Պլանավորված ժամկետից երկու շաբաթ շուտ թողարկվել է OpenBSD-ի 4.6 տարբերակը։
Նոր տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները․
  • Ինտեգրացվել է tmux-ը, որը հնարավորություններով և ստեղների ղեկավարմամբ նման է screen-ին։
  • Տեղադրման պրոցեսը պարզեցնելու համար նորից գրվել է տեղադրման ծրագիրը։ disklabel ծրագրւմ ավելացել է բաժինների ավտոմատ բաժանման հնարավորությունը։
  • Հիմնական համակարգի մեջ մտցվել է smtpd սպասարկիչը։
  • Բարելավված է PF փաթեթային ֆիլտրը՝
    • Այսուհետ PF-ը միացված է rc.conf-ում ինքնաբար։ Սանդարտ կարգավորման մեջ փակվում է միայն TCP 6000 պորտը՝ արտաքին հարցումների համար։
    • Բարձրացվել է ICMP և ICMPv6 փաթեթների ստուգման կոռեկտությունը։
  • Ցանցային ստեկի բարելավումները՝
    • Ավելացված է մառշուտիզացիայի վիրտուալ աղյուսակներ։
    • ifconfig գործիքում ավելացված է ցանցային ինտերֆեյսի և մառշուտիզացիայի վիրտուալ դոմենի կապի ստեղծման հնարավորություն։ Հիմա ifconfig-ով հնարավոր է անջատել IPv6-ի ապահովվումը նշված ինտերֆեյսի համար։
    • ping, traceroute, arp, nc և telnet գործիքների մեջ ավելացված է մառշուտիզացիայի դոմենի հնարավորություն։
  • Բարելավված է սարքավորումների ապահովությունը՝
    • Նոր քարտերի ապահովվում՝ RealTek RTL8103E, RTL8168DP, Broadcom BCM5709/BCM5716, Intel 82574L, 82575, 82576, ICH10, Marvell Yukon 2 88E8057։
    • Բարելավված է արտադրողականությունը և իջեցված է հոսանքի օգտագործումը հետևյալ ցանցային քարտերի համար ix, sis, msk, bnx և vr։
    • Նոր Wifi քարտերի սպասարկում՝ Airoha AL2230S, RTL8187B, Atheros AR9001U USB 802.11a/b/g/Draft-N։
    • Նոր պահպանման սարքերի սպասարկում՝ VIA VX855, Intel SCH IDE։
  • Պորտերի քանակը հասել է մինչև 5800։ i386-ի համար պատրաստված է 5606 փաթեթ, amd64՝ 5544։ Փաթեթներում կարող եք գտնել՝ Gnome 2.24.3, KDE 3.5.10, Xfce 4.6.1, MySQL 5.0.83, PostgreSQL 8.3.7, Postfix 2.6.2, OpenLDAP 2.3.43, Firefox 3.5, Thunderbird 2.0.0.22, OpenOffice.org 3.1.0, PHP 5.2.10, Python 2.4.6, 2.5.4, 2.6.2, Ruby 1.8.6.369։
  • Հարակից ծրագրավորողների ծրագրերը, որոնք տեղ են գտել OpenBSD 4.6-ում՝
    • Xenocara (փոփոխված X.Org 7.4 տերբերակի հիման վրա, freetype 2.3.9, fontconfig 2.6.0, Mesa 7.4.2, xterm 243)։
    • Gcc 2.95.3 և 3.3.5։
    • Perl 5.10.0։
    • Apache 1.3՝ SSL/TLS և DSO ապահովությամբ և կարատված են բարելավումներ կապված ապահովության հետ:
    • OpenSSL 0.9.8k։
    • Groff 1.15։
    • Sendmail 8.14.3, с libmilter։
    • Bind 9.4.2-P2։
    • Sudo 1.7.2։
    • KAME IPv6 վերջին տարբերակը։
    • Ncurses 5.2
    • Heimdal 0.7.2։
    • Binutils 2.15։
    • Gdb 6.3։
 
FreeBSD 7.2-ի պաշտոնական թողարկում PDF Print E-mail
Written by Ղեկավար   
Monday, 04 May 2009 00:00
There are no translations available.

Անցյալ թողարկումից 5 ամիս անց ներկայացվել է FreeBSD 7.2-ը, որը հասանելի է հետևյալ համակարգչային կառուցվածքների համար՝ amd64, i386, ia64, pc98, powerpc и sparc64։ Տեղադրման համար կան 4 տեսակի iso-պատկերներ՝ DVD, CD (3 դիսկ), LiveCD և կրչատված պատկեր՝ ցանցով տեղադրելու համար։
 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2
Facebook Group: 17125170451 Linked In Group: 1487507 Twitter: hratlinux

Վիդեոների կարգերը

© 2009