|
Written by Ղեկավար
|
|
Friday, 22 May 2009 23:48 |
There are no translations available.
Դուրս է եկել հաղորդագրությունների հաղորդման հայտնի սպասառու Pidgin-ի 2.5.6 տարբերակը, որում կատարվել են 4 խոցելիությունների ուղղումներ։ - Հնարավոր էր իրականացնել բուֆերի լցումը՝ հատուկ ձևակերպված MSN SLP հաղորդագրությունների հաջորդական ուղղարկման միջոցով։
- Սխալ, որը հնարավորություն էր տալիս դուրս գալ XMPP SOCKS5 "bytestream" սպասարկիչի թույլատրված սահմաններից՝ ֆայլերի փոխանցումը սկսելուց։
- PurpleCircBuffer ստրուկտուրայի իրագործման սխալ։
- "decrypt_out()" ֆունկցիայի թույլատրված սահմաններից դուրս գալու ստուգման սխալ։
Բացի սխալների ուղղումներից կատարվել են հետևյալ փոփոխությունները․ - libpurple
- Բարելավված է ոչ ակտիվ վիճակում ծրագրի վարվելակերպը, որը բերել է պրոցեսորի օգտագործման նվազեցմանը։
- Ուղղված է որոշ սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
- Օպտիմիզացված է XML տրոհիչը։
- IRC
- Ուղղված է WHOIS հրամանի կատարումը այն օգտագործողների համար, որոնք զուգահեռ միացված են մեծ քանակությամբ IRC սենյակներին։
- MSN
- Ուղղված է մի քանի "race condition" սխալներ, որոնք բերում էին ծրագրի վթարային ավարտին։
- Ուղղված են սխալներ, որոնք ի հայտ էին գալիս անվան փոփոխման ժամանակ։
- Yahoo
- Ուղղված է շատ երկար հաղորդագրությունների ուղարկման ժամանակ ծրագրի վթարային ավարտին բերող սխալը։
|